Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները կարող են ցանկացած պահի արձակվել
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի արևելյան ափին մեկնարկային վիճակի է բերվել առնվազն մեկ «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն էլ չի բացառել, որ դա նախատեսված է տիեզերական արբանյակների միջոցով իրենց հետևողներին հարված հասցնելու համար։ Ճապոնացի պաշտոնյան նաև նշել է, որ մոտ ժամանակներս Փհենյանը կարող է միաժամանակ մինչև 4000 կմ հեռավորությամբ մի քանի «Մուսուդան» և 1300 կմ հեռավորությամբ «Նոդոն» բալիստիկ հրթիռ արձակել։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության կազմը, Փհենյանի վերջին գործողություններից հետո, աշխատում է շուրջօրյա ռեժիմով։
Ըստ տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեայի արևելյան ափին այժմ ավելի քան 10 տարբեր հրթիռ է տեղակայված։ Դրանց թվում առնվազն երկու «Մուսուդան» կա, որոնք տեսականորեն կարող են վնասել Ճապոնիայի ողջ տարածքը և Գուամ կղզին, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմական բազան։