Լրահոս

11.04.2013 10:08


Առողջապահական հաստատությունների ղեկավարների համաժողով

Առողջապահական հաստատությունների ղեկավարների համաժողով

Մայիսի 30-ից հունիս 1-ը Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների և Ռուսաստանի առողջապահական հաստատությունների ղեկավարների համաժողովը: 

 Համաժողովի նպատակն է`
1. ծանոթացնել պատվիրակությանը բժշկական հաստատությունների ղեկավարների հիմնական ոլորտների պատասխանատվության լավագույն փորձին,
2. ձևավորել համագործակցություն և ստեղծել մասնագիտական երկխոսություն բժշկական հաստատությունների ղեկավարների և ԱՊՀ երկրների մասնագիտական միավորումների միջև հետագայում առողջապահության կազմակերպման զարգացման համար: 
 
Համաժողովը առողջապահական հաստատությունների ղեկավարների  համառուսական  ֆորումի շարունակությունն է, որը 2009-ից ամեն տարի համախմբում է առողջապահության ղեկավարներին ողջ Ռուսաստանից և  ԱՊՀ երկրներից:
Ծրագրին մասնակցել է մարզային առողջապահական հաստատությունների ավելի քան 1000 ղեկավար: 

Այս խորագրի վերջին նյութերը