Լրահոս

11.04.2013 09:58


Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) Բաղրամյան պողոտայում էր, բայց չի կրակել

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) Բաղրամյան պողոտայում էր, բայց չի կրակել

Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետևում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջև էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան», դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է «արյունլվա» Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը փորձել է ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա: «Ես ընդհանրապես որևէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, և դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանել է Հարությունյանը` չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ «ոչ պատահական» անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը