Ապրիլի 10-ին Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին ու ընդգծեց. «Մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան» կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա՞ է ապահով Հայաստանը: Եվ քանի դեռ մեծամասնությունը ԱԺ-ում, կառավարությունում պատկանում է մեկ ուժի, ապա խոսել հիմնարար խնդիրների լուծումների մասին, ըստ բանախոսի, անհնար է»: Անդրադառնալով ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին՝ Նաիրա Զոհրաբյանը խոսեց չոր թվերով, որոնց համաձայն օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 59 տոկոսով, այսինքն՝ օտարերկրացիների համար հայաստանյան շուկան այլևս գրավիչ չէ. «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այսքան բարձր են ավիափոխադրումների սակագները, և Հայաստանը միակ երկիրն է, որը 174 մլն դրամ հատկացնում է երկու զուգարան տեղադրելու համար, որոնք մինչ օրս չի աշխատում: Ստացվում է, որ աննախադեպ գնաճով, մարդու արժանապատվությունը ոտնահարող քայլերով գնում ենք դեպի ապահով Հայաստան»: Մայրաքաղաքի խնդիրներին էլ անդրադառնալով, ԲՀԿ քարոզչության պատասխանատուն նշեց, որ Երևանի համաչափ զարգացումը կարևոր խնդիր է, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ, ու երբ կենտրոնից դուրս ես գալիս, հայտնվում ես լրիվ այլ իրավիճակում ու պայմաններում` սկսած սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակից մինչև չաշխատող վերելակներ:
Զոհրաբյանը հորդորեց բոլոր ուժերին՝ ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և, անգամ, «Առաքելությանը», համագործակցել ԲՀԿ-ի հետ, քանի որ իրենք պատրաստ են համագործակցության՝ ի շահ երևանցու բարեկեցիկ ապագայի:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հստակ կետերից են համատիրություններին վերաբերող դրույթները, քանի որ դրանք վերածվել են ջեբկիրների, մանր ժուլիկների ու կաշառակերների կաստայի»: ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանն էլ ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ երբ ընդունվեց համատիրությունների գործունեության մասին օրենքը, այն ուղղված էր ՏԻՄ համակարգի խորացմանն ու զարգացմանը, և իրենք մեղավոր չեն, որ դրա փոխարենն այն դարձավ նշված խնդիրների կենտրոնացման համակարգ: Այդ ամենում նա մեղադրեց գործող քաղաքական համակարգին. «Մենք ձգտելու են նրան, որպեսզի իսկապես համատիրությունները աշխատեն երևանցիների շահերի սպասարկմանը, ոչ թե կոռուպցիոն և այլ դրսևորումների»:
Նաիրա Զոհրաբյան. «Սա՞ է ապահով Հայաստանը»
Ապրիլի 10-ին Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար, քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին ու ընդգծեց. «Մենք տեսանք ՀՀ քաղաքացու նկատմամբ վերաբերմունքը, տեսանք, թե ինչ է նշանակում «Ապահով Հայաստան» կարգախոսը. մարդուն հարվածում էին միայն այն բանի համար, որ մարդն ուզում էր իրացնել իր՝ խաղաղ երթ անցկացնելու իրավունքը: Սա՞ է ապահով Հայաստանը: Եվ քանի դեռ մեծամասնությունը ԱԺ-ում, կառավարությունում պատկանում է մեկ ուժի, ապա խոսել հիմնարար խնդիրների լուծումների մասին, ըստ բանախոսի, անհնար է»:
Անդրադառնալով ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին՝ Նաիրա Զոհրաբյանը խոսեց չոր թվերով, որոնց համաձայն օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է 59 տոկոսով, այսինքն՝ օտարերկրացիների համար հայաստանյան շուկան այլևս գրավիչ չէ. «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այսքան բարձր են ավիափոխադրումների սակագները, և Հայաստանը միակ երկիրն է, որը 174 մլն դրամ հատկացնում է երկու զուգարան տեղադրելու համար, որոնք մինչ օրս չի աշխատում: Ստացվում է, որ աննախադեպ գնաճով, մարդու արժանապատվությունը ոտնահարող քայլերով գնում ենք դեպի ապահով Հայաստան»:
Մայրաքաղաքի խնդիրներին էլ անդրադառնալով, ԲՀԿ քարոզչության պատասխանատուն նշեց, որ Երևանի համաչափ զարգացումը կարևոր խնդիր է, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ, ու երբ կենտրոնից դուրս ես գալիս, հայտնվում ես լրիվ այլ իրավիճակում ու պայմաններում` սկսած սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակից մինչև չաշխատող վերելակներ:
Զոհրաբյանը հորդորեց բոլոր ուժերին՝ ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և, անգամ, «Առաքելությանը», համագործակցել ԲՀԿ-ի հետ, քանի որ իրենք պատրաստ են համագործակցության՝ ի շահ երևանցու բարեկեցիկ ապագայի:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հստակ կետերից են համատիրություններին վերաբերող դրույթները, քանի որ դրանք վերածվել են ջեբկիրների, մանր ժուլիկների ու կաշառակերների կաստայի»:
ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանն էլ ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ երբ ընդունվեց համատիրությունների գործունեության մասին օրենքը, այն ուղղված էր ՏԻՄ համակարգի խորացմանն ու զարգացմանը, և իրենք մեղավոր չեն, որ դրա փոխարենն այն դարձավ նշված խնդիրների կենտրոնացման համակարգ: Այդ ամենում նա մեղադրեց գործող քաղաքական համակարգին. «Մենք ձգտելու են նրան, որպեսզի իսկապես համատիրությունները աշխատեն երևանցիների շահերի սպասարկմանը, ոչ թե կոռուպցիոն և այլ դրսևորումների»: