Ոստիկանապետը ներկայացրել է Բաղրամյան պողոտայում միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակը
Նախօրեին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել նրանց առաքելության և մարդասիրական գործունեության համար ու կարևորեց համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, և ընդգծել է արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:
Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն է հայտնել գերազանց համագործակցության համար, և նշել է, որ առանց որևէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները և իրականացրել իրենց առաքելությունը:
Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միևնույն ժամանակ, նկատել է, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ և հավաստել է, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար: Հյուրերը հետաքրքրվել են ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում և այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Վլադիմիր Գասպարյանը մանրամասնել է ցուցարարների և ոստիկանության գործողությունները, հետագա զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:
Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ոստիկանապետը ներկայացրել է Բաղրամյան պողոտայում միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացածների վիճակը
Նախօրեին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ժան Պիեռ Ռաստելինիի գլխավորած՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել նրանց առաքելության և մարդասիրական գործունեության համար ու կարևորեց համագործակցությունը ոստիկանության աշխատանքը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ու նորովի կազմակերպելու առումով:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է բարեփոխումների ընթացքը՝ նկատելով, որ նպատակը նոր ոստիկանության ձևավորումն է, և ընդգծել է արդի փուլի գլխավոր սկզբունքները, մասնավորապես՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու և ծեծով ու խոշտանգումներով ցուցմունք կորզելու արատավոր պրակտիկայի բացառումը:
Ժան Պիեռ Ռաստելինին շնորհակալություն է հայտնել գերազանց համագործակցության համար, և նշել է, որ առանց որևէ խոչընդոտի ու դժվարության կատարել են բոլոր այցելությունները և իրականացրել իրենց առաքելությունը:
Գոհունակությամբ ընդգծելով բարեփոխումներն ավարտին հասցնելու ոստիկանության ղեկավարության վճռականությունը և ակնհայտ փոփոխությունները, պատվիրակության ղեկավարը, միևնույն ժամանակ, նկատել է, որ հանդիպումների ընթացքում բողոքներ են եղել որոշ կալանավորներից՝ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ չնայած կատարված աշխատանքին, զգալի ճանապարհ կա անցնելու հատկապես ոստիկանների հոգեբանությունն ու աշխատանքի մեթոդները ամբողջովին փոխելու ուղղությամբ և հավաստել է, որ ամեն ինչ արվում է այդ վերափոխությունն առավելագույնս կարճ ժամանակամիջոցում իրականացնելու համար:
Հյուրերը հետաքրքրվել են ապրիլի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում և այլ հատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Վլադիմիր Գասպարյանը մանրամասնել է ցուցարարների և ոստիկանության գործողությունները, հետագա զարգացումները, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստացածների վիճակը:
Ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ են տվել պատվիրակության անդամների բոլոր հարցադրումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: