Տավուշի մարզում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ երեկ կեսօրին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Նա մանրամանում է. «Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ, ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: