Լրահոս

10.04.2013 17:02


Մեկնարկում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը

Մեկնարկում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր տեղի կունենա «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնի բացումը, որի ընթացքում տեղի կունենա փառատոնի պատմությունը ներկայացնող ֆիլմի շնորհանդեսը: Փառատոնն անցկացվում է «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» խորագրի ներքո:

Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր /պետական և մասնավոր/: Ընդունված ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ մայրաքաղաքի և մարզերի միջև ձևավորել միասնական մշակութային դաշտ, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: Այս մասին ասուլիսում տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:

«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնի փակման արարողությունը կկայանա մայիսի 2-ին: Երեկոյի ընթացքում տեղի կունենա մրցանակների և դիպլոմների հանձնման արարողություն, ինչպես նաև փառատոնի ամփոփիչ քննարկումներ:

Փառատոնի կազմակեպիչն է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը