Վկային վիրավորելու համար Մլադիչին հեռացրել են դատարանի դահլիճից
Հաագայի դատարանի դատավորը դահլիճից հեռացրել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռատկո Մլադիչին։ Ըստ էլեկտրոնային ԶԼՄ–ների՝ մահմեդականներով բնակեցված Սրեբրենիցի ջարդերի վերաբերյալ գործով վկայի ցուցմունքի ընթացքում Մլադիչը վիրավորանքներ է տեղացել վերջինիս հասցեին՝ հայտարարելով, թե վկան ստում է։ Ի պատասխան՝ դատավորը մեղադրյալին հեռացրել է դատարանի դահլիճից։
Հիշեցնենք՝ 1992-1995թթ. Մլադիչը Բոսնիա և Հերցեգովինայում Սերբիայի Հանրապետության բանակի հրամանատարն էր։ Սերբիայի իշխանությունները վերջինիս ձերբակալել էին 2011թ.–ին՝ հանձնելով նրան Հաագայի դատարանին։
Մլադիչը մեղադրվում է պատերազմական իրավիճակում ցեղասպանություն կազմակերպելու համար։ Գեներալն իր մեղքը չի ընդունում։