Լրահոս

10.04.2013 16:46


Խեղդամահ է արել աղջկան, ապա ինքնասպանության փորձ կատարել

Խեղդամահ է արել աղջկան, ապա ինքնասպանության փորձ կատարել

Ապրիլի 9-ի ժամը 23։50-ին 1970թ. ծնված Հակոբ Ն.-ն  ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում  է տվել, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով պարանոցը սեղմելով` խեղդամահ է արել նրան, ապա իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել:

Հակոբ Ն.-ն  դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում: 
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը