Լրահոս

10.04.2013 14:34


Առաքել Մովսիսյանը (Շմայս). «Ժողովուրդը հասկացավ, որ էդի առաջնորդ չի արդեն, անիծեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

Առաքել Մովսիսյանը (Շմայս). «Ժողովուրդը հասկացավ, որ էդի առաջնորդ չի արդեն, անիծեց Րաֆֆի Հովհաննիսյանին»

ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «7օր»–ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է գնահատում Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական աղոթքը, պատասխանել է.

–Եթե դուք կյանքում МВД–ի մինիստրը տեսել եք էդ ձևի կարգ ու կանոնով մտածված, խելացի քայլ աներ որևէ նման կարգավիճակի հետ, երբեք տենց բան չեք տեսել, որ Վովա Գասպարյանն արեց երեկ։

«Դե հա, աղոթող ոստիկանապետ չէինք տեսել»,–մեր արձագանքին էլ հակադարձել է.

–Նա շատ ժողովրդավար ձևով մոտիկացավ և հարգալից ձևով, դուք էլ երևի հասկացաք, որ էդ ժողովուրդը մերոնք են, ոչ թե ինչ–որ մեկի անձնականը։

Առաքել Մովսիսյանն ավելացրել է նաև, որ միշտ էլ Վլադիմիր Գասպարյանին աղոթելուց տեսել է.

–Վովա Գասպարյանը միշտ էլ հավատով է եղել, հավատացյալ է եղել, հավատացյալ տղայա, միշտ էլ իրա Աստծուն աղոթել ա, խաչ ա արել։ ճանաչում եմ արդեն 30 տարի Վովա Գասպարյանին, ինքը միշտ էլ էդ ձևի կարգավիճակում հավատող, հավատքով ապրող մարդ ա։

Ինչ վերաբերում է երեկվա քաոսային իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կառավարել չկարողանալուն, ՀՀԿ–ական պատգամավորը նկատել է.

–Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտեմ, բայց մեր ժողովուրդը երեկ հասկացավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և իրա նմանների հետևից երբեք չի գնալու։ Մեր ժողովուրդը միանալու է մեզ՝ մյուս մի միլիոնին, և փորձելու ենք էս երկրում ինչ–որ մի լավ բան առաջ տանենք։ Ժողովուրդը հասկացավ, որ էդի առաջնորդ չի արդեն։ Ժողովուրդը հելավ, անիծեցին Րաֆֆի Հովհաննիսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը