Հարցազրույց ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի հետ

–Երեկ հայաստանյան նորանկախ պատմության մեջ աննախադեպ դրվագի ականատես եղանք՝ ոստիկանապետն ու ըննդիմության առաջնորդը միասին աղոթում էին Ծիծեռնակաբերդում։ Դուք դա տեսնելով՝ անակնկալի չե՞ք եկել, թե՞ ձեզ համար սովորական երևույթ է աղոթող Վլադիմիր Գասպարյանին տեսնելը։
–Այո, նա հաճախ է աղոթում։
–Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ հերիք չի ոստիկանապետը աղոթում է, մի հատ էլ դա անում է «չորրոդ հանրապետության» նախագահի հետ։
–Տարօրինակ է, երբ մարդը չի աղոթում։
–Դո՞ւք էլ եք աղոթում։
–Այո՛։ Ես շատ կցանկանայի, որ ամեն հայ քաղաքացի աղոթեր, բոլորս աստվածավախ լինեինք։
–Բայց ախր հարցը ոչ թե բուն աղոթքն է, այլ մեծ կոնտրաստը՝ ոստիկանապետն աղոթում է այն ժամանակ, երբ նրա ոստիկանները Բաղրամյան պողոտայում բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ։
–Պետք է ճիշտ շարադրել խոսքերը՝ բռնությո՛ւն չեն կիրառում, այլ կատարում են օրենքով, Սահմանադրությամբ նախատեսված իրենց պարտքը։ Չի նշանակում, որ ոստիկանի գլուխը չի կարելի ջարդել, ոստիկանի վրա առհասարակ ձեռք բարձրացնելն է հանցագործություն։ Եթե դու խաղաղության մարտիկ ես, եթե քո պայքարն իսկապես միտված է բարուն, դու իրավունք չունես ոստիկանի վրա ձեռք բարձրացնել։
–Ուզում եք ասել՝ առաջինը ժողովո՞ւրդն էր ձեռք բարձրացրել ոստիկանի վրա։
–Իհարկե, եթե արտոնված չի երթը, քաղաքապետարանը թույլտվություն չի տվել, ապա այդ ոստիկանի գործողություններում ո՞րն է անօրինական։ Նա ընդամենը պահում է կարգը։ Եթե ուզում են ոստիկանների վրայով անցնեն, հնարավոր չէ։
–Վլադիմիր Գասպարյանն իրեն լա՞վ էր զգացել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան, ոչ ավել, ոչ պակաս, զորավար էր կոչել։
–Ես ինչ իմանամ։ Չեմ զրուցել այդ թեմայով նրա հետ։
–Ինչի՞ց է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հնազանդորեն լսում է Վլարդիմիր Գասպարյանին։
–Միգուցե դա էլ է Աստծուց։ Հետևություններ արեք։ Ինձ դուր եկավ, երբ միահունչ ամբոխը սկսեց աղոթել։ Այդտեղ համախմբում, միասնություն առաջացավ։ Այդտեղ բարություն առաջացավ։ Այդ կետում, այդ տեղում հաղթեց բարին։
–Բայց նախ այնտեղ ամբոխ չէր, հետո Ծիծեռնակաբերդում մի խումբ մարդիկ էին, իսկ ժողովրդի զգալի՛ մասը ոչ թե աղոթքի վայրում էր, այլ Բաղրամյան փողոցում։
–Ես համոզված եմ, որ Բաղրամյանի վրա գտնվող ժողովուրդն էլ լիներ այնտեղ, իրենք էլ կաղոթեին։ Իսկապես մենք լավ ազգ ենք, մենք աստվածավախ ազգ ենք։
–Իսկ հնարավո՞ր է՝ Սահմանադրությունն էլ փոխենք Աստվածաշնչով ու այլևս աստվածաշնչյան օրենքներով առաջնորդվենք։
–Իհարկե, շատ հարցրերում Սահմանադրությունը հենց Աստվածաշնչի վրա է հիմնված՝ մի գողացիր, մի շնացիր, մի զրպարտիր։ Համոզված եմ, եթե մենք աստվածավախ լինենք և աստվածաշնչյան խրատները կատարենք, մենք օրենք չենք խախտի։
–Այսինքն՝ Աստծո՞ւց է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լսում է Վլարդիմիր Գասպարյանին։
–Ես ձեր խոսքի շարադրումը՝ լսում էր Գասպարյանին...
–Դե, ոնց ոստիկանապետն ասում էր, նա էլ էդպես շարժվում էր։
–Չէ, դուք նորից փորձում եք էդ խոսքի, էդ ամեն ինչի մեջ բան մտցնել...
–Բա ի՞նչ ասեմ՝ կառավարվո՞ւմ էր...
–Չէ՛ր կառավարվում...
–Հետևո՞ւմ էր...
–Ճիշտն էր անում։ Արեց այն, ինչը որ ճիշտ էր ժողովրդի համար։ Մեզ պետք չէ, նոր մարտի 1 էր, հավատացե՛ք։
–Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք պաշտոնյաների հրաժարականը պահանջում է, բայց ոստիկանապետի հրաժարականը չի պահանջում։
–Ես լավ եմ գնահատում, բայց դա իր սեփական կարծիքն է, որով մարդը ցույց է տալիս՝ ես ուղղակիորեն չեմ պահանջում՝ եկեք բոլորին գլխատենք։ Էդ մարդը մեկի հանդեպ ունի իր սիմպատիան, մեկին հավատում է, հարգում է, մյուսին չի հավատում, չի հարգում։ Այդ մարդն ազատ է իր կարծիքը հայտնելու մեջ։
–Փաստորեն, Վլադիմիր Գասպարյանին հավատում է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հա, մեկ էլ՝ Աստծուն։
–Դա իրեն է պետք հարցնել։ Ես էլ եմ հավատում Վլադիմիր Գասպարյանին։
–Սերժ Սարգսյանն ասում է, որ ամենավատ գործերը արվում են ժողովրդի անունից, բայց չմոռանանք նաև, որ Աստծո անունով էլ են անում։ Համաձա՞յն եք։
–Իհարկե՝ բանսարկուներ, չար մարդ, իրենք էլ կարող են գործել սուտ։ Շատերը կան, որ իսկապես կարող են վատ բան անել, բայց փորձեն դա ներկայացնել լավ։ Բայց ես չեմ տեսնում այդ գործողությունների մեջ մի խոսք, որն արվում է Աստծո անունից։
–Ո՞նց թե չեք տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն երկրորդ խոսքով Աստծո անունն էր տալիս, դե Վլադիմիր Գասպարյանի հետ միասնական աղոթքի մասին էլ չխոսեմ։ Ի դեպ, Գասպարյանն էլ է հաճախ տալիս Աստծո անունը, մյուս պաշտոնյաները՝ ևս։
–Դուք ուզում եք ասեք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վա՞տ բան է անում։
–Ես Ձե՛զ եմ հարցնում դա։ Ձեր տրամաբանությամբ՝ նրանցից ո՞վ էր ազնիվ, ո՞վ բանսարկուն։
–Իրենք երկուսն էլ ազնիվ են իրենց գործողություններում։ Փառք տիրոջը, որ երեկ ոչ մի զոհ, ոչ մի ավելի վատ հետևանքներ չեղան, որ կանխվեցին այդ հրահրվող քաշքշուկները։
–Ո՞մ կողմից էին հրահրվում։
–Իհարկե, ամբոխում կային մարդիկ, որոնք փորձում էին հրահրել, ինչը որ ամբողջ օրվա ընթացքում նույն Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում էր սաստել, որպեսզի մարդիկ չընկնեն ոմանց խելքին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը