Լրահոս

10.04.2013 13:57


Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-չինական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ճաոսիի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակից և ընդգծել, որ երկու երկրների միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ քաղաքական մոտեցում ցուցաբերելու համար: 
Զրուցակիցները կարևորել են տնտեսական ոլորտում կապերի զարգացումը: Տիգրան Սարգսյանը խնդրել է Չինաստանի վարչապետին փոխանցել իր՝ Հայաստան այցելելու հրավերը, ինչը նոր խթան կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման գործում: Այդ տեսակետից, կողմերը հեռանկարային են համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, քիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը և կապերի զարգացումը:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ մեր երկրին ցուցաբերվող հումանիտար օժանդակության համար և չին ժողովրդին մաղթել նորանոր հաջողություններ: 

Այս խորագրի վերջին նյութերը