Լրահոս

10.04.2013 13:45


Արամ Մանուկյանը ՄԻՊ զեկույցի մասին՝ «Եթե քաղբանտարկյալի մասին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ»

Արամ Մանուկյանը ՄԻՊ զեկույցի մասին՝ «Եթե քաղբանտարկյալի մասին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ»

ԱԺ այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանն, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցին, հայտնել է, որ դրանում չկա Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի բանտարկելու փաստը: «Եթե քաղբանտարկյալի մասին չկա անդրադարձ, ուրեմն այդ զեկույցը զեկույց չէ։ Տիգրան Առաքելյանի կալանավորման ու ազատ արձակման փաստին միջազգային իրավապաշտպան կառույցներն են անդրադարձել: Կոնգրեսի ակտիվիստները 150 անգամ ակցիաներ են կազմակերպել դատախազության շենքի առջև, սակայն դրանց վերաբերյալ որևէ դիտարկում ՄԻՊ զեկույցում չկա: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը արձանագրում է փաստեր և չի նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում: Հետևողականորեն քաղբանտարկյալ պահելը հարվածում է երկրի շահերին»,-հայտարարել է Մանուկյանը։

Ի պատասխան՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշել է, թե չի կարողացել անդրադառնալ Առաքելյանի գործին, որովհետև այն գտնվում է դատական վարույթում: «Ես եթե անդրադառնայի, դա կլիներ սահմանադրության կոպիտ խախտում: Ես պատրաստ չեմ օրենք խախտել հանուն այդ րոպեի արդարության»,–ասել է օմբուդսմենը։

Այս խորագրի վերջին նյութերը