Սլովակիայի փոխվարչապետին ներկայացվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը
Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանիև պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ,արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակիհանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակգործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակինուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել էգործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսականփոխգործակցության ընդլայնման համար։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելությանհամար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնելհամագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակըհենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։
Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերություններիընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցինիրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, ևայլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային ևտարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը,արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերականխորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանըշարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության,այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայիիշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքիհամար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչելեն Հայոց Ցեղասպանությունը:
Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյանհիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտությանլուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվողջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակըստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալհամաձայնագիր։
Սլովակիայի փոխվարչապետին ներկայացվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը
Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել է գործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելության համար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։
Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, և այլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու կարևոր միջոցի:
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայի իշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։