Լրահոս

10.04.2013 12:53


Խոստովանել է իր կողմից կատարած երեկվա սպանությունը

Խոստովանել է իր կողմից կատարած երեկվա սպանությունը

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` ապրիլի  9-ի ժամը 15։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել  մոտ 20-ամյա մի երիտասարդ, որը ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված  Տիգրան Հայրապետյանն է:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 10-ին՝ ժամը 04։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած  օպերատիվ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, բաժին է ներկայացվել 1997թ. ծնված  Հայկ Ա.-ն և խոստովանել իր կողմից կատարած սպանությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը