Աշխարհ

10.04.2013 12:01


Ղարաբաղում ռազմական պատրաստությունը կարող է հզոր զարկ տալ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին․ հայտարարություն

Ղարաբաղում ռազմական պատրաստությունը կարող է հզոր զարկ տալ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին․ հայտարարություն

Մոսկվայում գործող «Անկախ Թալիշստան» հասարակական միությունը (общественный союз «Независимый Талышстан») հայտարարություն է ընդունել, որում ողջունել է Արցախի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան ընդունվելու հնարավորության ընձեռումը ազգությամբ թալիշ երիտասարդներին:

«Թալիշ ժողովրդի պատմական բնակության տարածքը, որն այժմ բռնազավթված է Ադրբեջանի կողմից, վաղ թե ուշ անկախություն է ձեռք բերելու, և արտերկրում բնակվող թալիշ երիտասարդների ռազմական պատրաստությունը Ղարաբաղում կարող է հզոր զարկ տալ ողջ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հաշվի առնելով ցուցաբերված հետաքրքրությունն ու ստացված հայտերը, «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի օրակարգում է դրված ազգությամբ լեզգինների, թալիշների, ավարների, ցախուրների, թաթերի և ուդիների՝ ընդհանուր սկզբունքներով ընդունվելու հարցը:

Ապագա ուսումնարանի վերաբերյալ պատրաստված է նաև տեսաֆիլմ:

http://www.youtube.com/watch?v=-1jC1o2ckvc

Այս խորագրի վերջին նյութերը