ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջում է բացահայտել Բեկետովին ծեծողներին
ԱՄՆ-ին անհանգստացնում է, որ Ռուսաստանում չեն հայտնաբերել հայտնի լրագրող Միխայիլ Բեկետովին ծեծի ենթարկածներին։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրի Վենտրելը հայտարարել է, որ իրենք շարունակելու են հետամուտ լինել գործի բացահայտմանը։ «Մենք պահանջում ենք կրկնապատկել ջանքերը հայտնաբերելու և պատժելու բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են հարգված լրագրողին ծեծելու համար»,–ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Միխայիլ Բեկետովը անհայտ անձանց կողմից ենթարկվել էր դաժան ծեծի, ինչից հետո դարձել էր առաջին կարգի հաշմանդամ։ Վիրահատության ընթացքում անդամահատել էին նրա աջ ոտքը, ձախ ձեռքի երեք մատերը։ Բեկետովը տարել էր նաև ուղեղի վիրահատություն և երկար ժամանակ չէր կարողանում խոսել։