Լրահոս

10.04.2013 11:20


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Ապրիլի 9-ին՝ ժամը 20։50-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի Խրիմյան Հայրիկի 6ա շենքի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 1939թ. ծնված Ռ. Հակոբյանի դին:

Նույն բնակարանի բնակչուհի`  1940թ. ծնված Գ. Մարտոյանին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը