Քաղաքական

10.04.2013 10:44


Կարապետ Ռուբինյան. «Ցավոք, երեկ հետագա զարգացումների հետ կապված ամենավատ սպասումերս գերազանցվեցին»

Կարապետ Ռուբինյան. «Ցավոք, երեկ հետագա զարգացումների հետ կապված ամենավատ սպասումերս գերազանցվեցին»

Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ համար երեկվա «երդմնակալության» հոգեւոր-սիմվոլիկ տարրերը երրորդական-չորրորդական նշանակություն ունեին: Եթե վճռականություն կար, փակելով հետընտրական զարգացումների էջը, շարունակելու արդյունավետ քաղաքացիական պայքարը ռեժիմի դեմ, ապա, ըստ իս, անխուսափելիորեն, պետք էր ձեւավորել պայքարն առաջնորդող եւ տարբեր ուժերի համախմբումն ապահովող կոլեգիալ մարմին, ժողովրդին ներկայացվեր հետագա գործողությունների հստակ ծրագիր: Կոչ նետվեր ակտիվիստներին` տարածքային (մարզ, համայնք, թաղ, փողոց, շենք), մասնագիտական եւ այլ ցուցիչներով միավորվել եւ ստեղծել համանման մարմինների (կոմիտեների) ցանց եւ, ի վերջո, օրվա ողջ արարողակարգը ծառայեցվեր պայքարի հայտարարված նոր փուլի հաջող մեկնարկն ապահովելուն: Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցությունն էլ կիմասավորվեր միայն այն դեպքում, եթե քարոզարշավը ծառայեցվեր Երեւանում վերը նշածս տարածքային մարմինների ցանցը ստեղծելու գործին ու նախապատրաստվեին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ:
Ահա շատ համառոտ այն առաջարկներս, որոնք, գրավոր կամ բանավոր, արել եմ` թե՛ օրեր առաջ, թե՛ երեկվա «միջոցառումների» նախօրեին:
Ցավոք, երեկ հետագա զարգացումների հետ կապված ամենավատ սպասումերս գերազանցվեցին»:

Այս խորագրի վերջին նյութերը