Լրահոս

10.04.2013 10:29


Ճապոնիայում սխալմամբ հաղորդել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին

Ճապոնիայում սխալմամբ հաղորդել են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին

«Ռոսբալտի» փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտյան Ճապոնիան սխալմամբ հաղորդել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին։

«Տեղեկություն կա Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը հեռուստատեսությամբ և ռադիոյով»,-հայտարարվել է Ճապոնիայի խոշոր նավահանգստանային քաղաք Յոկոգամայի իշխանությունների «Twitter»-ի պաշտոնական էջում։

Րոպեներ անց միկրոբլոգում հայտնվել է հայտարարության հերքումը։ «Արձակված հյուսիսկորեական հրթիռի վերաբերյալ հաղորդված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ապատեղեկատվության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,–հայտնել են քաղաքային իշխանությունները։

Այս խորագրի վերջին նյութերը