Լրահոս

10.04.2013 09:41


ԲՀԿ-ականները չեն մասնակցել «Փարվանայում» Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված ճաշկերույթին

ԲՀԿ-ականները չեն մասնակցել «Փարվանայում» Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված ճաշկերույթին

«Ժողովուրդ»-ը գրել է, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո երեկ՝ ժամը 14:00-ին, բոլոր հյուրերը մեկ մարդու պես ուղևորվեցին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիր՝ ճաշկերույթի»: 

Թերթը տեղեկացել է, որ խնջույքին ներկա են գտնվել հիմնականում ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները, նախարարներն ու հյուրերը։ Այն երկար չի տևել` մինչև 16:30–ը։ Իսկ ԲՀԿ այն հատուկենտ ներկայացուցիչները, ովքեր մասնակցել էին ԱԺ հատուկ նիստին, չեն գնացել «Փարվանա»:

Այս խորագրի վերջին նյութերը