Լրահոս

10.04.2013 01:33


Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեցին Հայոց Եղեռնին նվիրված միջոցառումները

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեցին Հայոց Եղեռնին նվիրված միջոցառումները

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանում գործող մյուս հայ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում է հավուր պատշաճի նշանավորել Հայոց Մեծ Ցեղասպանության 98-րդ տարելիցը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին ընդառաջ, ամեն կիրակի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կցուցադրվեն  Հայոց Մեծ Եղեռնին նվիրված վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

Այդ շարքը մեկնարկեց ապրիլի 7-ից ռեժիսոր Էնդրյու Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի ամեն կիրակի՝ ժամը 14։00-ին: Մուտքն ազատ է: 

Այս խորագրի վերջին նյութերը