Ժողովուրդը Բաղրամյան փողոցում ոստիկիանության դեմ մնացել էր առանց «բարևի» առաջնորդի. Րաֆֆին «զորավարի» հետ աղոթքի էր գնացել (տեսանյութ)
Երբ Ազատության հրապարակում հավաքվածների ճնշմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված որոշեց շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, այնտեղ արդեն ոստիկանական շարքերը սպասում էին։ Տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև։
Ուշագրավն այն էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնթարթային արագությամբ անհետացավ Բաղրամյանի բախման վայրից, և մարդիկ ահագաին ժամանակ չգիտեին, թե որտեղ է նա։ Հետագայում պարզվեց, որ նա իր «զորավարի»՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ մոմավառության։ Րաֆֆին այնտեղ աղոթել է իր կողմից շատ հարգված «ազատամարտի ռահվիրայի»՝ Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի համար, մինչդեռ «Նոր Հայաստանի» երդմնակալության ընթացքում հայտարարում էր, թե այլևս չի ճանաչում նրանց։ Եվ դա այն դեպքում, երբ «զորավարի» ենթակաները դրանից քիչ առաջ արյունլվա էին արել Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակից և ՀՀԿ «ողջախոհ» երիտթևի երկրպագու Արմեն Մարտիրոսյանին։
Ուշագրավ մեկ փաստ ևս. «զորավարը» Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթք էր կարդում և մի պահ ոստիկանապետից դարձել էր հոգևեր հովիվ։
Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածը խիստ կոնտրաստի մեջ էր Բաղրամյան պողոտայում տեղի ուենցածի հետ։ Րաֆֆին ամբողջությամբ բացահայտեց իր դեմքը և վերջնականապես ապացուցեց, որ կա՛մ քաղաքականապես անմեղսունակ է, կա՛մ շարժվում է բացառապես իշխանությունների հանձնարարականով։ Աստծո անունը տալով մամոնային ծառայելը երկար չտևեց։