Լրահոս

09.04.2013 16:46


«Առավոտ»–ի լրագրողի ձեռքերն արյունոտվել են, շորերը՝ պատռվել

«Առավոտ»–ի լրագրողի ձեռքերն արյունոտվել են, շորերը՝ պատռվել

«aravot.am»–ը գրում է. «Քիչ առաջ նախագահականի դիմաց ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ լուրջ բախում: Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին հավաքվածների նկատմամբ՝ ձեռքերը ոլորեցին, հրեցին, մարդկանց գետնին գցելով ուղղեցին դեպի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ: Հրում էին նաեւ լրագրողներին: Երբ ասացի, որ լրագրող եմ եւ իմ աշխատանքն եմ իրականացնում, ուշադրություն չդարձրին, հրեցին: Քաշքշուկի եւ ընկնելու հետեւանքով արյունոտվել են ձեռքերս, շորերս պատռվել: Ոստիկանները գոռում են՝ կապ չունի, ասում ենք գնա, պիտի գնաս: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հրեց եւ փողոցում գետնին գցեց ակտիվիստներից մեկին: Նա քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ, քանի որ երթեւեկությունը չէին կանգնեցրել: Զարուհի Փոստանջյանը բարկացավ, թե ինչու ակտիվիստին հրեց, Կարեն Մովսիսյանն արդարացավ, թե փրկել է նրան, քանի որ ընկնում էր մեքենայի տակ: Այս պահին ակտիվիստները Փոստանջյանի հետ սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան միանալու համար: Ոստիկանները շղթայել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհը»: 

Այս խորագրի վերջին նյութերը