Ադրբեջանցի սպան զոհվել է սահմանին, զինվորն էլ ածելիով կտրել է երակները
Երեկ երեկոյան սահմանային փոխհրաձգության հետևանքով Ասկերանի շրջանի Ակն (Աղդամ) քաղաքի հարող տարածքում սպանվել է Ադրբեջանի լեյտենանտ Շաքիյար Բահրամգուլու օղլու Մամեդովը: Մեկ զինվոր էլ հայտնվել է մահվան շեմին: Զինծառայող Նաթիգ Ազիմովը ածելիով կտրել էր երակները: Ըստ «Contact.az»-ի` զինծառայողի ծնողները պնդում են, որ իրենց որդին նման քայլի դիմել է՝ հրամանատարների կողմից պաբերաբար ծեծի և ծաղրուծանակի ենթարկվելու հետևանքով: Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները, սակայն, հայտարարում են, թե զինծառայողը հոգեկան առողջության խնդիրներ ունի և կյանքին որոշել է վերջ տալ հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Սակայն զինծառայողի ծնողները վստահ են, որ իրենց որդին հոգեկան խանգարում է ստացել բանակում՝ գլխին հասցված ուժեղ հարվածների և հոգեբանական տանջանքների պատճառով: