ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին հրաժարական տվեց: Դա ՀՀ Սահմանադրության պահանջն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաժարականի տեքստը նախագահական նստավայրում ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը իր կողմից պաշտոնն ստանձնելու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
Կառավարությունը հրաժարական տվեց