Քաղաքական

09.04.2013 13:14


ՍԴՀԿ անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերը հիմարություն են»

ՍԴՀԿ անդամ. «Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերը հիմարություն են»

Այսօր հրավիրված ասուլիսում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծիք է հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած քայլերը հիմարություն են.

–Այդ քայլերը ունեն ժողովրդին հիասթափեցնելու նպատակ։ Ես ոչ թե պայքար եմ տեսնում, այլ միայն հիմարություն, որը կոչվում է նոր մշակույթ: Րաֆֆի Հովհաննիսյանն աշխատում է իշխանությունների օգտին՝ հիասթափեցնելով ժողովրդին,–ասել է Գ. Եղիազարյանը:

Նա Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը ոչ հստակ է անվանել, իսկ նրա երդմնակալությունը՝ վտանգ պարունակող հիմարություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը