Լրահոս

09.04.2013 12:47


Սերժ Սարգսյանը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները

Սերժ Սարգսյանը երդվեց անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները

Քիչ առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում ԿԸՀ–ի տվյալներով առաջին տեղը զբաղեցրած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

ԱԺ հատուկ նիստին 131 պատգամավորներից մասնակցել է 92–ը։

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,–Վեհամոր Ավետարանի և Սահմանդրության վրա երդվել է Սերժ Սարգսյանը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ իր ուղերձում նշել է, որ նախագահի պաշտոնը հինգ տարի առաջ Սերժ Սարգսյանը ստանձնեց երկրում ներքին լարվածության բարդ պայմաններում և, սակայն, աներեր կամքով և հաստատուն քայլերով ամենայն ջանք գործադրեց, որպեսզի պահպանվի կայունությունը և շարունակվեն բարեփոխումներն ու բնականոն զարգացման ընթացքը մեր Հայրենիքի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը