Կառավարության անդամներին ավտոբուսով են տարել Սերժ Սարգսյանի երդմանը
«aravot.am»–ը գրում է, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ՀՀ կառավարության անդամները, բացի վարչապետից, գնացել են ավտոբուսով: Նշենք, որ մնացյալ բոլոր պաշտոնյաները եւ հրավիրյալները ժամանել են շքեղ արտասահմանյան մեքենաներով: Լրագրողները փորձել են կառավարության անդամների հետ զրույցում հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված այդ ժեստը: Վերջիններս հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո, Սահմանադրության 54 հոդվածի համաձայն, կառավարությունը ներկայացնելու է հրաժարական եւ 20-օրյա ժամկետում, վարչապետ նշանակելուց հետո, ձեւավորվում է նոր կառավարություն: