Լրահոս

09.04.2013 17:25


Փամփուշտ՝ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ

Փամփուշտ՝ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ

Ապրիլի 6-ի ժամը 18։55-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:    

Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան   չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված  Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի  փամփուշտ:
Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19։45-ին բերման է ենթարկվել  ոստիկանություն: 
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը