Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարը կայցելի Հայաստան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը:
Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերով նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:
Միրոսլավ Լայչակը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: