Տիգրան Առաքելյանին 3 օրով ազատ են արձակել հոր հուղարկավորությանը մասնակցելու համար
«ilur.am»–ը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՎՃռաբեկ դատարանը որոշում կայացրեց երեք օրով ազատ արձակել քաղբանտարկյալ, կոնգրեսական ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Պատճառը վերջինիս հոր մահն է: Դատարանը Տիգրանին թույլատրել է մասնակցել հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք, որ 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանության հետ վիճաբանության պատճառով Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները 2012-ի սեպտեմբերին դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Գործի քննության ընթացքում կալանք է կիրառվել նրանցից Տիգրան Առաքելյանի նկատմամբ:
Հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա՝ Արտակ Կարապետյանին, և երկուական տարվա՝ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին։
Քաղբանտարկյալների ազատազրկման դատավճիռը բողոքարկվեց Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանը օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման։
Քաղբանտարկյալների գործով դիմում էր ներկայացվել Վճռաբեկ դատարան։
Մարտի 21-ին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ ակտիվիստների գործի վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: