Հադրութ-Աղդամ ճանապարհին շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա
Yerkir.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:
Yerkir.am-ի աղբյուրների հավաստմամբ` վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն 16 զինծառայող տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Կայքը գրում է՝ հատկանշական է, որ այս մասին արդեն երկու օր է, ոչ մի տեղեկատվություն չկա: Լուրը փորձել են ճշտել ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից: Նա yerkir.am-ին հայտնել է, որ ավտովթար, այո, տեղի է ունեցել, սակայն լուրջ բան չկա: Հարցին ի պատասխան` իսկ քանի՞ զինծառայող էր տեղափոխում վթարի ենթարկված մեքենան, ու քանի՞ հոգի են վնասվածք ստացել, նա կրկնեց, որ լուրջ բան չկա, թիվն էլ կարեւոր չէ: «Ընդամենը ստացել են թեթեւ քերծվածքներ, լուրջ բան չկա»,- ասել է Ս. Հասրաթյանը եւ այլ հարցերի չի պատասխանել: