Սերժ Սարգսյանը Գյուլին շնորհավորեց 4 օր շուտ, իսկ Սահակաշվիլիին մինչ օրս չի շնորհավորել
Այսօր՝ ապրիլի 9-ին, Վրաստանում նշում են իրենց երկրի Անկախության վերականգնման օրը։ Նույն օրը հարգանքի տուրք են մատուցում նաև 1989թ. Թբիլիսիի հրապարակումարցունքաբերգազիևսակրավորիկիրառած ուժի պատճառով զոհվածխաղաղցուցարարների հիշատակին: 1989թ. ապրիլի 9-ը վրացիները կոչում են «արյունոտ կիրակի»:
Ի դեպ, Վրաստանում Անկախության հռչակման օրը նշելու են առանց այն փաստող փաստաթղթի։ Բանն այն է, որ Վրաստանում չեն գտնում Անկախության հռչակագիրը։ Ենթադրվում է, որ այն 1992թ. Թբիլիսիից Չեչնիա փախած Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան էիր հետ տարել և թողել այնտեղ։
Գամսախուրդիան հետագայում վերադարձել է Վրաստան, բայց Անկախության հռչակագրի հետքերը կորել են։
Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի շնորհավորել Վրաստանի նախագահին և վրաց ժողովրդին նրանց անկախության հռչակման տոնի կապակցությամբ։ Հատկանշական է, որ նախորդ տարի հոկտեմբերի 25–ին Սերժ Սարգսյանը Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ ոչ միայն շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահԱբդուլլահ Գյուլին, այլև դա շտապել էր անել 4 օր շուտ։
Սերժ Սարգսյանը թերևս խիստ է զբաղված իր երդմնակալության արարողությամբ։ Ինչպես հայտնի է, այն տեղի է ունենալու այսօր։
Սերժ Սարգսյանը Գյուլին շնորհավորեց 4 օր շուտ, իսկ Սահակաշվիլիին մինչ օրս չի շնորհավորել
Այսօր՝ ապրիլի 9-ին, Վրաստանում նշում են իրենց երկրի Անկախության վերականգնման օրը։ Նույն օրը հարգանքի տուրք են մատուցում նաև 1989թ. Թբիլիսիի հրապարակում արցունքաբեր գազի և սակրավորի կիրառած ուժի պատճառով զոհված խաղաղ ցուցարարների հիշատակին: 1989թ. ապրիլի 9-ը վրացիները կոչում են «արյունոտ կիրակի»:
Ի դեպ, Վրաստանում Անկախության հռչակման օրը նշելու են առանց այն փաստող փաստաթղթի։ Բանն այն է, որ Վրաստանում չեն գտնում Անկախության հռչակագիրը։ Ենթադրվում է, որ այն 1992թ. Թբիլիսիից Չեչնիա փախած Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան է իր հետ տարել և թողել այնտեղ։
Գամսախուրդիան հետագայում վերադարձել է Վրաստան, բայց Անկախության հռչակագրի հետքերը կորել են։
Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չի շնորհավորել Վրաստանի նախագահին և վրաց ժողովրդին նրանց անկախության հռչակման տոնի կապակցությամբ։ Հատկանշական է, որ նախորդ տարի հոկտեմբերի 25–ին Սերժ Սարգսյանը Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ ոչ միայն շնորհավորական ուղերձ էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին, այլև դա շտապել էր անել 4 օր շուտ։
Սերժ Սարգսյանը թերևս խիստ է զբաղված իր երդմնակալության արարողությամբ։ Ինչպես հայտնի է, այն տեղի է ունենալու այսօր։
7or.am