Լրահոս

09.04.2013 10:12


Թէ լացս չգար, կծիծաղեի...

Թէ լացս չգար, կծիծաղեի...

Կեսօրին մոտ էր: Դուրս եկա ծխախոտ գնելու (գիտեմ, ծխելը վնաս է առողջությանս): Հացի կրպակի մոտով անցնցնելիս մի տարեց կնոջ տեսա: 
Կանգնել, ձեռքի տոպրակը ծանր ու թեթև էր անում: Հետո ձեռքը տարավ ներս ու դուրս բերեց մի «բուխանկա» հաց ու էլի սկսեց ձեռքը վերև-ներքև անել: Հացը դուրս թռավ ձեռքից ու հայդե ասվալտի կողքի հողոտ տարածքի փոշիների մեջ: Չհասցրի մոտենալ, ինքը կռացավ վերցրեց ու սկսեց փոշին թափ տալով բարձրաձայնել`
- Անտերն ենքան թեթևա, որ ծտի պես ձեռքիցս թռավ, ասես ինքն իր հետ խոսելով: 
Ասեցի՝ մայրիկ, դա թող նորը գնիր: Դա արդեն թռչունների փայն է:
- Է՜ տղաս, վերջին 90 դրամս տվի, օղորմի վաճառողի հորը, 100 դրամանոցը 90 - ով տվեց: 
...Ներսումս ինչ–որ բան կատարվեց....Հացը վերցրեցի, ձեռքով կտրեցի ու դրեցի մի քարի վրա ասելով`
- Մայրիկ ես նորը կգնեմ, սա թող ճնճղուկներին: 
Մոտենալով կրպակին՝ 3 հատ գնեցի, երկուսը իրեն, մեկը ինձ համար (վաղուց այդ հացից չէի գնել):
- Շնորհակալ եմ, տղա՛ս, մի հատը նախաճաշին չի հերիքում... ասաց ու հեռացավ:
Հետաքրքրությունից դրդված՝ որոշեցի տուն տանել, կշռել: Ճանապարհին էլ զարմացել էի: Աջ ձեռքիս երկու տուփ ծխախոտը ավելի ծանր էր թվում, քան ձախ ձեռքիս «բուխանկան»: Տանը մարդ չկար, մոտեցա խոհանոցում դրված կշեռքին, որն անգործ կանգնած էր անհիշելի ժամանակներից: Հացը վրան դնելով՝ ապշեցի, կշեռքիս վեջը չէր... Չգիտեի՝ լա՞լ, թե՞ խնդալ...

Արտավազդ Եղոյան

Այս խորագրի վերջին նյութերը