Համահայկական երիտասարդական շարժումը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի երեկոյան շարժման անդամ երիտասարդները խաղաղ ակցիա են իրականացրել Հյուսիսային Պողոտայում։ 2 ուսանող, բնակիչերի համաձայնությամբ, մտել են հարակից շենքերից մեկի շքամուտքը և 4-րդ հարկից պաստառ են կախել: Ոստիկանները ներս են մտել և առանց նախազգուշացման, ուժով հանել են պաստառը: Մոտ մեկ ժամ անց ուսանողները ավելի մեծ խմբով փորձել են կրկնել ացկիան, այս անգամ ոստիկանությունը բիրտ ուժ է կիառել երիտասարդների նկատմամբ: Ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով երիտասարդներից մեկը քիչ է մնացել ընկնի 4-րդ հարկից, ինչպես նաև պատռվել է պաստառը: Ոստիկանությունը չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք, ոստիկանության աշխատակիցները անգամ հրաժարվել են ներկայանալ: Բողոքի գործողությունը շարունակվում է այսօր. ժամը 9-ից ուսանողները հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ՝ շարունակելով դասադուլը:
Դասադուլ՝ ուսանողների բողոքի գործողությունը
Համահայկական երիտասարդական շարժումը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի երեկոյան շարժման անդամ երիտասարդները խաղաղ ակցիա են իրականացրել Հյուսիսային Պողոտայում։ 2 ուսանող, բնակիչերի համաձայնությամբ, մտել են հարակից շենքերից մեկի շքամուտքը և 4-րդ հարկից պաստառ են կախել: Ոստիկանները ներս են մտել և առանց նախազգուշացման, ուժով հանել են պաստառը: Մոտ մեկ ժամ անց ուսանողները ավելի մեծ խմբով փորձել են կրկնել ացկիան, այս անգամ ոստիկանությունը բիրտ ուժ է կիառել երիտասարդների նկատմամբ: Ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով երիտասարդներից մեկը քիչ է մնացել ընկնի 4-րդ հարկից, ինչպես նաև պատռվել է պաստառը: Ոստիկանությունը չի ներկայացրել ոչ մի իրավական հիմք, ոստիկանության աշխատակիցները անգամ հրաժարվել են ներկայանալ:
Բողոքի գործողությունը շարունակվում է այսօր. ժամը 9-ից ուսանողները հավաքվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ՝ շարունակելով դասադուլը: