Ճապոնիան նախապատրաստվում է Հյուսիսային Կորեայի հնարավոր հարվածին
Ճապոնիայի իշխանությունները մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքի բակում «Պատրիոտ» հակահրթիռային կայանի PAC-3 տեսակի հրթիռ են տեղադրել։
Ըստ «Ռոսբալտ»–ի՝ որոշումը կայացվել է Հյուսիսային Կորեայի հնարավոր բալիստիկ հարձակումից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։ Արդեն տեղեկացրել էինք, որ համաձայն շրջանառվող տեղեկությունների՝ Փհենյանը բալիստիկ հրթիռ կարող է արձակել վաղը՝ ապրիլի 10-ին։
Եվս երկու Patriot PAC-3 համակարգեր նախատեսվում է առաջիկա օրերին տեղակայել Տոկիոյի հյուսիս-արևելքում գտնվող Նարասինո քաղաքում։