Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ), Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով, տեխնիկական համագործակցության ազգային ծրագրի շրջանակներում տրամադրել է 6 նորագույն GURALP 6TD լայնատիրույթ սեյսմիկ կայաններ` ՀԱԷԿ-ի շուրջ տեղադրված և գործող հեռաչափական սեյսմիկ ցանցը արդիականացնելու համար:
Սարքերը ԱԷՄԳ-ը տրամադրել է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին, որն էլ դրանք փոխանցել է օգտագործման ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությանը: ժամանակակից սեյսմիկ կայանների տեղակայումը ՀԱԷԿ-ի շուրջ մեծապես կնպաստի կատարվող մշտադիտարկումների հուսալիության բարձրացմանը:
Տեղադրվելիք սարքերը ներկայումս գտնվում են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում, որտեղ սկսվել է դրանց փորձարկումը:
Նախքան սարքավորումների տեղադրումը կատարվելու են տեղանքի ընտրություն և գործիքային չափումներ` սեյսմիկ տատանումների ֆոնային արժեքները որոշելու համար:
Նոր սեյսմիկ հեռաչափական դիտացանց ՀԱԷԿ-ի շուրջ