Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ 87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերը։ Նրան նաև «Երկաթե լեդի» էին անվանում:
Մարգարետ Թետչերը Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել 1979-1990թթ., պահպանողական կուսակցության առաջնորդ՝ 1975-90թթ., բարոնուհի՝ 1992թ.: Առաջին և դեռևս միակ կինն է, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
1950թ. Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951թ. ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954թ. ստացել է փաստաբանի վկայական։ 1959թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964թթ. եղել է սոցիալական ապահովության նախարար։
1970-1974թթ. Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ 1975թ. փետրվարին ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ։
Թետչերի իշխանության տարիներին իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հետագայում կոչվեց «թետչերիզմ»:
Մահացել է Մարգարետ Թեթչերը