Լրահոս

08.04.2013 15:53


Կահիրեում բախումներ են տեղի ունեցել քրիստոնյաների և մահմեդականների միջև. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Կահիրեում բախումներ են տեղի ունեցել քրիստոնյաների և մահմեդականների միջև. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Կահիրեի սուրբ Մարկոսի տաճարի դիմաց բախումներ են տեղի ունեցել քրիստոնյաների և մահմեդականների միջև, որոնց հետևանքով շուրջ մեկ տասնյակից ավելի մարդ զոհվել և վիրավորվել է:

Եգիպտոսի մայրաքաղաքում քրիստոնյաների և մահմեդականների միջև բախումներտը սկսվել են ապրիլի 6-ին: Առճակատման պատճառ է դարձել քրիստոնյա երեխաների խաղը, ովքեր սկսել են նկարել իսլամական աստվածաբանական կենտրոնի պատերի վրա: Բախումների հետևանքով 5 մարդ զոհվել էր, որոնցից չորսը քրիստոնյա էին, մեկը` մահմեդական: Բախումները նոր թափ են ստացել զոհվածների թաղման ժամանակ: Հավաքված երիտասարդները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ վերջիններս արցունքաբեր գազ են օգտագործել նրանց ցրելու նպատակով:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Այս խորագրի վերջին նյութերը