Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52074141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 827 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 728 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 99 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 913 249 146 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3948 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:
Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52074141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 827 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 728 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 99 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 913 249 146 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3948 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն: