Լրահոս

08.04.2013 14:49


Արամ Մանուկյանը հերքել է

Արամ Մանուկյանը հերքել է

Արամ Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բարեկամներ, «Հրապարակի» այս հրապարակման մեջ իրականությանը համապատասխանում է միայն այն, որ Գյումրիում տեղի է ունեցել ժողով, որի թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր.  «Գյումրիում տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի հավաք-հանդիպում, որը անցկացնելու համար Գյումրի է ժամանել Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Քննարկման հիմնական թեման եղել է ՀԱԿ կուսակցության առաջիկա համագումարը: Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք վերջին մեկ տարում բավականին պասիվ են եղել և ոչինչ չեն արել, սակայն հիմա սկսելու են ակտիվ և լայնածավալ քաղաքական գործունեություն: ՀԱԿ կուսակցության համագումարը տեղի է ունենալու ապրիլի 13-ին՝ «Կարեն Դեմիրճյան» համալիրում, մոտ 2200 մարդու մասնակցությամբ: 
«Ապրիլի 13-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը և Րաֆֆի Հովհաննիսյանի վախճանը», ասել է Արամ Մանուկյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը