Լրահոս

08.04.2013 14:40


ԲՀԿ–ական պատգամավոր . «Ես Երևանցի եմ, ավելի կոնկրետ` Կոնդեցի»

ԲՀԿ–ական պատգամավոր . «Ես Երևանցի եմ, ավելի կոնկրետ` Կոնդեցի»

ԲՀԿ–ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես Երևանցի եմ, ավելի կոնկրետ` Կոնդեցի.

Ինչպես դուք, այնպես էլ ես, ցանկանում եմ քաղաքը, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք, լինի մաքուր, բարեկեցիկ ու ապահով, որպեսզի յուրաքանչյուր քայլափոխի հանդիպող աղբակույտերը, անմխիթար փողոցներն ու մայթեզրերը` լինեն բարեկարգված, որպեսզի հարյուրավոր այգիները կրկին ապահովեն մեզ անարատ թթվածնով, իսկ մեր երեխաներն ու ծնողներն ունենան զբոսանքի արժանավայել պայմաններ:
Որպեսզի յուրաքանչյուրս, զբոսնելով մայրաքաղաք Երևանում, հպարտանանք, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը շարունակում է ապշեցնել և' մեզ` Երևանցիներիս, և' մեր քաղաք այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի` իր գեղեցկությամբ, իր պատմական կոթողներով ու ամենակարևորը` Երևանցիներով: Ունենանք մայրաքաղաք, որն իր չափանիշներով կհամապատասխանի քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներին: 
Այն վայրագություններն ու բարբարոսությունները, որը տարիներ շարունակ անում են մեր քաղաքի հետ, պետք է վերջ տրվի, իսկ այդ վերջակետ դնողները պետք է լինենք ես ու դու, իմ հարգելի' Երևանցի:
Մայիսի 5-ին մենք ունենալու ենք այդ հնարավորությունը և այն պետք է լինի նոր մեկնարկ` մեր մայրաքաղաքի դեմքը փոխելու, մաքրելու ու թարմացնելու համար, որից հետո հպարտորեն կարող ենք ասել, որ Երևանի ապագան լավ է լինելու, Երևանը կրկին ժպտալու է, «վարդագույն» Երևանը վերածնվելու է:
Սկսենք Երևանից»:

Այս խորագրի վերջին նյութերը