Պուտինը FEMEN–ի ակտիվիստուհիներին խոհուրդ է տվել այլ վայրերում մերկանալ (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նրան դուր է եկել ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիների կազմակերպած բողոքի գործողությունը, երբ աղջիկները Հանովերի տոնավաճառում մերկացել էին նրա և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առջև։ «Բողոքի գործողությունն ինձ դուր եկավ։ Մեծ հաշվով, մենք գիտեինք, որ նման բան լինելու է։ Շնորհակալություն ասենք ուկրաինուհի աղջիկներին՝ նրանք գովազդեցին տոնավաճառը»,–ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքերով՝ ինքը չի լսել, թե ակտիվիստուհիներն ինչ էին վանկարկում։ «Եթե ինչ–որ մեկն ուզում է քաղաքական հարցերով բանավիճել, ավելի լավ է դա անի համապատասխան վայրում և հագնված։ Մերկանալ պետք է այլ վայրերում»,–նշել է Պուտինը։
Հիշեցնենք, որ, այսօր Հանովերի տոնավաճառում FEMEN-ի ակտիվիստուհիները, մոտենալով Պուտինին և Մերկելին, մինչև գոտկատեղ մերկացել էին ու սկսել անգլերենով հայհոյանքներ վանկարկել։

Տեսանյութն այստեղ։