Լրահոս

08.04.2013 21:06


Հայաստանում առաջին անգամ «Jeep trophy sprint» տիպի միջազգային բաց մրցարշավ է անցկացվելու

Հայաստանում առաջին անգամ «Jeep trophy sprint»  տիպի միջազգային բաց մրցարշավ է  անցկացվելու

Սույն թվականի ապրիլի 14-ին ժամը 12:00-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Jeep trophy sprint  տիպի միջազգային բաց մրցարշավ «Motul Quadra Drive 2013» խորագրով: Մրցարշավը կազմակերպում են «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան և «Նակօյլ» ընկերությունը իր Motul ապրանքանիշի ավտոյուղերով՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցարշավին բացի հայ մարզիկներից ներկա կլինեն նաև մարզիկներ Վրաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից, ովքեր հանդես են գալու ներկայացվող երկու դասերում՝ ստանդարտ և էքստրիմ: Մրցարշավը կանցկացվի Նուբարաշենի հրաձգարանում: Մրցարշավին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն լիաքարշակ մեքենա և ցանկություն: Հայտերի և մանրամասների համար զանգահարեք 091 20 17 04; 094 20 17 04 հեռախոսահամարներով: 

Ադրենալին՝ էքստրեմալ սպորտի ֆեդերացիա 

Այս խորագրի վերջին նյութերը