Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու փաստով հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 4-ին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում ԱԺ նախկին պատագամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու փաստով ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս): Նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զոհրաբ Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» ԲԿ, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու փաստով հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 4-ին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում ԱԺ նախկին պատագամավոր Զոհրաբ Զոհրաբյանի վթարի ենթարկվելու փաստով ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: