Լրահոս

08.04.2013 12:35


Մայրաքաղաքում վթարային շենք է փլուզվում

Մայրաքաղաքում վթարային շենք է փլուզվում

Ապրիլի 5-ի ժամը 22։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատից քարեր են պոկվում և թափվում:

Դեպքի վայր ժամանած «Ծաղկունք» համատիրության նախագահը հաղորդել է, որ մասնակի փլուզվել է շենքի 3-րդ հարկի պատ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել չորրորդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքի 3-րդ հարկի կողային հատվածի երեսպատման արտաքին քարերի փլուզում` մոտ 6 քմ մակերեսով, 2-4-րդ հարկերի հատվածում առկա է երեսպատման քարերի փլուզման սպառնալիք:  

Հրշեջ-փրկարարները ժապավենով սահմանազատել են վտանգավոր տարածքը և շենքի արտաքին պատից հեռացրել վտանգ ներկայացնող քարերը:

Տվյալ մուտքի բնակիչներին առաջարկվել է գիշերել այլ կացարանում:

Այս խորագրի վերջին նյութերը