Երևանում մեկնարկել է հայ և թուրք գործարար կանանց ֆորումը
Ապրիլի 8-9-ին Երևանում տեղի կունենա «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորում, որը կազմակերպում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ֆորումի նպատակն է թուրք գործարար կանանց ծանոթացնել Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին, ընկերությունների գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև նրանց գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար:
Ֆորումի բացմանը ելույթ ունեցան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական աճի գրասենյակի մասնավոր հատվածի մասնագետ Դիանա Ավետյանը, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը, Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը և «Կանանց ֆորում» կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը:Բանախոսները կարևորեցին միջոցառմանը գործարար կանանց մասնակցությունը, որը նրանց համար գործնական կապեր հաստատելու և ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորություն է: Ֆորումինմասնակցում են քսանհինգ հայ կին գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչև շինարարություն և շինանյութերի արտադրություն: Թուրքական կողմից միջոցառմանը մասնակցում են երեսուն կին գործարարներ՝ զբոսաշրջության, բժշկության, շինարարության, ապրանքների փաթեթավորման, կաթնամթերքի արտադրության և բեռնափոխադրումների ոլորտներից:
Ֆորումի առաջին օրը տեղի կունենա ցուցահանդես, որտեղ հայ և թուրք գործարար կանայք կներկայացնեն իրենց պրոդուկտները: Նաև զեկույցով հանդես կգան Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Ֆորումի երկրորդ օրը Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերը,ինչպես նաև կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ: