Լրահոս

08.04.2013 12:29


Մեքսիկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մեքսիկայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց  Հայաստանի արտգործնախարարին

Ապրիլի 8-ին  Էդվարդ Նալբանդյանն ընդունեց  Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը և ամրապնդմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ-մեքսիկական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում Հայաստանի դեսպանություն բացելու մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գեռերոն նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը և հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-մեքսիկական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը