Սիրելի երևանցիներ, Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլև` Հայաստանի զարգացման հեռանկարը։ Մեր երկրում վճռորոշ, արմատական փոփոխությունների ժամանակն է։ Երևանցիների ժամանակը: Այս ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե է իշխող քաղաքական ուժին։ Քաղաքական մենիշխանության, արատավոր բարքերի, իշխանական ինքնագոհության, ոչ արդյունավետ կառավարման հանդեպ մեր բողոքը ևս մեկ անգամ դրսևորելու ժամանակն է։ Հաղթանակը Երևանում նշանակում է հաղթանակ Հայաստանում։ Երևանը և Հայաստանը նոր դեմքով տեսնելու ցանկությունը շատ արագ իրականություն կդառնա։ Պարզապես պետք է կամք դրսևորել, վճռական լինել և ապացուցել, որ երևանցիները այլևս չեն ուզում այսպես ապրել։ Հաղթարշավը սկսենք Երևանից։ Փոխենք Երևանը՝ վստահ, որ Երևանը փոխելու է Հայաստանը։ Սիրելի համաքաղաքացիներ, Դաշնակցությունը վճռական է։ Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ ու իրատեսական։ Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում։ Մենք գիտենք` ինչ պետք է անել: Մենք լավ գիտենք Երևանի ու երևանցիների խնդիրները, գիտենք ինչպես լուծել դրանք։
Մենք ունենք թիմ, ունենք կամք` անելու ավելին, անելու ավելի լավ, քան արվում է։ Համեմատեք Դաշնակցությունն այլ ուժերի հետ և կամոզվեք` մենք տարբեր ենք, մենք չենք խաբում, չենք դավաճանում: Սիրելի երևանցիներ, Մայիսի 5-ին քվեարկեք հանուն փոփոխության։ Քվեարկեք Ձե՛ր ազատության, Ձե՛ր բարեկեցության համար: Քվեարկեք արդարության և Դաշնակցության համար: Մենք Ձեզ հուսախաբ չենք անելու: Մեկ անգամ, ա՛յս անգամ վստահեք, Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը: Երևանցիների վստահության քվեն ակնկալելով` Դաշնակցությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը. Կառավարման համակարգ -ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների, -բնակֆոնդի պահպանման, վերակառուցման և սպասարկման միջոցները տրամադրել համատիրությունների միջոցով` բնակիչների ուղղակի մասնակցությամբ: Համատիրությունները չպետք է իշխանության համար ծառայեն իբրև ընտրական գործիք, -քաղաքապետարանին ենթակա կրթական համակարգին ինքնուրույնություն տալ, ապաքաղաքականացնել այն, կատարելագործել վերահսկման ու հաշվետվական մեխանիզմները, -ինչպես նախատեսված է Երևանի մասին օրենքով, ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն (մունիցապալ ոստիկանություն) և կարգ ու կանոն հաստատել մայրաքաղաքում, -ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց, Սոցիալ-տնտեսական քաղաքականություն -էապես ավելացնել Երևանի բյուջեն, ապահովել թափանցիկություն և հրապարակայնություն բյուջետային գործընթացի բոլոր փուլերում, անցում կատարել ծրագրային բյուջետավորման (ծրագրերի ֆինանսավորում ըստ արդյունքների), -համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման տարբեր սխեմաների կիրառում` պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևերով, -Երևանի բյուջեի ծախսային քաղաքականության մեջ գերակայություն տալ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը, բնակֆոնդի պահպանությանը, քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելավմանը, տրանսպորտային հիմնախնդրի լուծմանը։ Քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ -ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ սահմանել կոշտ վերահսկողություն, վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգությունը, կանխել պատմամշակութային դիմագծի խաթարումը, -փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր, -իրականացնել մայրաքաղաքի բնակֆոնդի ամբողջական անձնագրավորում, բացահայտել և կանխել սեյսմիկ ռիսկերը, սահմանել բնակֆոնդի վերականգնման և պահպանման համալիր ծրագիր, -սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումը դարձնել քաղաքապետարանի պարտականությունը, կառավարության հետ մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ` բնակարանային շինարարության ծավալների առնվազն 10 տոկոսը տրամադրելով այդ ֆոնդին, -սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ, -սեփականության ամրագրում այն քաղաքացիներին, որոնց բնակտարածքները հաշվառված են առանց սեփականության իրավունքի: -գործադրել աղբահանության և թափոնների ամենօրյա հավաքման, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի, բնակելի շենքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ, -մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, -Դալմայում և Նորքում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ (մեկը` մանկական), -կազմակերպել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ջրատնտեսական հաշվեկշռի լարվածության թուլացման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբյուրների (կոյուղաջրեր և այլն) բացահայտման, վերացման և կանխարգելման միջոցառումներ, ամբողջությամբ վերագործարկել Աէրացիայի կայանը, -կանոնակարգել գերեզմանատների և պանթեոնների գործունեությունը, հիմնովին փոխել այդ ոլորտում տիրող խայտառակ վիճակը, -ձևավորել Երևանը օղակող, ինչպես նաև դեպի Զարթնոց օդանավակայան գնացող` բնակավայրից դուրս նոր ճանապարհային ենթակառուցվածքներ, - կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ, Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն -սոցիալական բնակֆոնդի բաշխման արդյունավետ մեխանիզմների գործադրում, այդ բնակֆոնդից երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին անհատույց (առանց օտարելու կամ ուրիշի օգտագործման տրամադրելու իրավունքի) բնակարանների տրամադրում, -սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար` հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը, -երեխաների ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների (մանկապարտեզներ, դպրոցական երկարօրյա խմբակներ) կարողությունների հզորացում (ներառյալ` հատուկ կարիքներով երեխաներին մասնագիտացված ցերեկային խնամք տրամադրելը), մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, -տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգի արդիականացում, ծերապարտեզների ցանցի ձևավորում, -սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար` հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը, -տեղաշարժվելու սահմանապակում ունեցող անձանց համար մեկընդմիշտ լիարժեք միջավայր ապահովել, - ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին, -հզորացնել առողջապահական առաջնային պահպանման օղակի կարողությունները և մատուցվող ծառայությունների որակը, գործադրել առողջապահական համակարգի զարգացման համալիր ծրագիր, Կրթություն և երիտասարդություն -զարգացնել նախադպրոցական կրթական հաստատությունների համակարգը, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը, գործադրել միասնական չափորոշիչներ, -ընդլայնել երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնների ցանցը, մեծացնել դրանցից օգտվողների թիվը, -մեծացնել կրթօջախների բյուջետային և արտաբյուջետային միջոցներն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, զարգացնել ուսուցչական և վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանության համակարգը, -ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ, -աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում։
ՀՅԴ կուսակցության ծրագրի նախագիծը
Սիրելի երևանցիներ,
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլև` Հայաստանի զարգացման հեռանկարը։ Մեր երկրում վճռորոշ, արմատական փոփոխությունների ժամանակն է։ Երևանցիների ժամանակը:
Այս ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե է իշխող քաղաքական ուժին։ Քաղաքական մենիշխանության, արատավոր բարքերի, իշխանական ինքնագոհության, ոչ արդյունավետ կառավարման հանդեպ մեր բողոքը ևս մեկ անգամ դրսևորելու ժամանակն է։
Հաղթանակը Երևանում նշանակում է հաղթանակ Հայաստանում։ Երևանը և Հայաստանը նոր դեմքով տեսնելու ցանկությունը շատ արագ իրականություն կդառնա։ Պարզապես պետք է կամք դրսևորել, վճռական լինել և ապացուցել, որ երևանցիները այլևս չեն ուզում այսպես ապրել։
Հաղթարշավը սկսենք Երևանից։ Փոխենք Երևանը՝ վստահ, որ Երևանը փոխելու է Հայաստանը։
Սիրելի համաքաղաքացիներ,
Դաշնակցությունը վճռական է։ Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ` ծանրակշիռ ու իրատեսական։ Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում։ Մենք գիտենք` ինչ պետք է անել: Մենք լավ գիտենք Երևանի ու երևանցիների խնդիրները, գիտենք ինչպես լուծել դրանք։
Մենք ունենք թիմ, ունենք կամք` անելու ավելին, անելու ավելի լավ, քան արվում է։ Համեմատեք Դաշնակցությունն այլ ուժերի հետ և կամոզվեք` մենք տարբեր ենք, մենք չենք խաբում, չենք դավաճանում:
Սիրելի երևանցիներ,
Մայիսի 5-ին քվեարկեք հանուն փոփոխության։ Քվեարկեք Ձե՛ր ազատության, Ձե՛ր բարեկեցության համար: Քվեարկեք արդարության և Դաշնակցության համար:
Մենք Ձեզ հուսախաբ չենք անելու:
Մեկ անգամ, ա՛յս անգամ վստահեք, Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը:
Երևանցիների վստահության քվեն ակնկալելով` Դաշնակցությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.
Կառավարման համակարգ
-ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով` ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների,
-բնակֆոնդի պահպանման, վերակառուցման և սպասարկման միջոցները տրամադրել համատիրությունների միջոցով` բնակիչների ուղղակի մասնակցությամբ: Համատիրությունները չպետք է իշխանության համար ծառայեն իբրև ընտրական գործիք,
-քաղաքապետարանին ենթակա կրթական համակարգին ինքնուրույնություն տալ, ապաքաղաքականացնել այն, կատարելագործել վերահսկման ու հաշվետվական մեխանիզմները,
-ինչպես նախատեսված է Երևանի մասին օրենքով, ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն (մունիցապալ ոստիկանություն) և կարգ ու կանոն հաստատել մայրաքաղաքում,
-ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց,
Սոցիալ-տնտեսական քաղաքականություն
-էապես ավելացնել Երևանի բյուջեն, ապահովել թափանցիկություն և հրապարակայնություն բյուջետային գործընթացի բոլոր փուլերում, անցում կատարել ծրագրային բյուջետավորման (ծրագրերի ֆինանսավորում ըստ արդյունքների),
-համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման տարբեր սխեմաների կիրառում` պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևերով,
-Երևանի բյուջեի ծախսային քաղաքականության մեջ գերակայություն տալ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը, բնակֆոնդի պահպանությանը, քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելավմանը, տրանսպորտային հիմնախնդրի լուծմանը։
Քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ
-ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ սահմանել կոշտ վերահսկողություն, վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգությունը, կանխել պատմամշակութային դիմագծի խաթարումը,
-փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր,
-իրականացնել մայրաքաղաքի բնակֆոնդի ամբողջական անձնագրավորում, բացահայտել և կանխել սեյսմիկ ռիսկերը, սահմանել բնակֆոնդի վերականգնման և պահպանման համալիր ծրագիր,
-սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումը դարձնել քաղաքապետարանի պարտականությունը, կառավարության հետ մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ` բնակարանային շինարարության ծավալների առնվազն 10 տոկոսը տրամադրելով այդ ֆոնդին,
-սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ,
-սեփականության ամրագրում այն քաղաքացիներին, որոնց բնակտարածքները հաշվառված են առանց սեփականության իրավունքի:
-գործադրել աղբահանության և թափոնների ամենօրյա հավաքման, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի, բնակելի շենքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ,
-մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները,
-Դալմայում և Նորքում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ (մեկը` մանկական),
-կազմակերպել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ջրատնտեսական հաշվեկշռի լարվածության թուլացման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբյուրների (կոյուղաջրեր և այլն) բացահայտման, վերացման և կանխարգելման միջոցառումներ, ամբողջությամբ վերագործարկել Աէրացիայի կայանը,
-կանոնակարգել գերեզմանատների և պանթեոնների գործունեությունը, հիմնովին փոխել այդ ոլորտում տիրող խայտառակ վիճակը,
-ձևավորել Երևանը օղակող, ինչպես նաև դեպի Զարթնոց օդանավակայան գնացող` բնակավայրից դուրս նոր ճանապարհային ենթակառուցվածքներ,
- կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ,
Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն
-սոցիալական բնակֆոնդի բաշխման արդյունավետ մեխանիզմների գործադրում, այդ բնակֆոնդից երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին անհատույց (առանց օտարելու կամ ուրիշի օգտագործման տրամադրելու իրավունքի) բնակարանների տրամադրում,
-սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար` հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը,
-երեխաների ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների (մանկապարտեզներ, դպրոցական երկարօրյա խմբակներ) կարողությունների հզորացում (ներառյալ` հատուկ կարիքներով երեխաներին մասնագիտացված ցերեկային խնամք տրամադրելը), մատուցվող ծառայությունների որակի բարձրացում,
-տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգի արդիականացում, ծերապարտեզների ցանցի ձևավորում,
-սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար` հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը,
-տեղաշարժվելու սահմանապակում ունեցող անձանց համար մեկընդմիշտ լիարժեք միջավայր ապահովել,
- ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին,
-հզորացնել առողջապահական առաջնային պահպանման օղակի կարողությունները և մատուցվող ծառայությունների որակը, գործադրել առողջապահական համակարգի զարգացման համալիր ծրագիր,
Կրթություն և երիտասարդություն
-զարգացնել նախադպրոցական կրթական հաստատությունների համակարգը, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը, գործադրել միասնական չափորոշիչներ,
-ընդլայնել երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնների ցանցը, մեծացնել դրանցից օգտվողների թիվը,
-մեծացնել կրթօջախների բյուջետային և արտաբյուջետային միջոցներն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, զարգացնել ուսուցչական և վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանության համակարգը,
-ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ,
-աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում։